-
05.02.2014|
14:01
Վանի Բաշքալե շրջանում սահմանային զորամասի հետ քաշվելուց հետո այցելուների համար վերաբացված Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին կվերակառուցի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը՝ տեղեկացնում է թուրքական Sabah-ի կայքը։ Վերակառուցումը նախատեսում է եկեղեցին նախնական տեսքի բերել։
-
04.02.2014|
14:14
«Աջակցենք Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին» անունով էջ է բացվել Facebook սոցցանցում, որում արված գրառումներից պարզվում է, որ քահանա Տեր Եզնիկ Մալխասյանը ծանր հիվանդ է: «Հայ բժիշկների եզրակացությամբ հիվանդ օջախում պրոգրեսիվ աճ չի նկատվել, ռուս գործընկերներին մնում է խորհրդակցելով որոշեն իրականացվելիք բուժման տեսակն ու ինտենսիվությունը: Ամենայն հավանականությամբ արդեն շաբաթվա վերջում Տեր Հայրը կտեղափոխվի Ռուսաստան` լիարժեք բուժման հույսով»,- գրված է էջում:
-
04.02.2014|
11:06
Հիսուսը մեր ունեցած վախը համարում է ոճիր Իր Սիրո դեմ, քանի որ Իր Սերը մեր հանդեպ անսահման է: Քանզի Ինքն ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստյան մատնել հոգին և մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք (Մատթեոսի Ավետարան 10. 28-31):
-
31.01.2014|
10:57
Ավետարաններում Հիսուս Քրիստոսի մանկության մասին սակավ տեղեկություններ են պահպանված: Թեև որոշ պարականոն ավետարանների հեղինակներ ծավալուն ներկայացրել են Նրա մանկությունը՝ նկարագրելով մանուկ Հիսուսի բազմաթիվ հրաշագործությունները, այդուհանդերձ այդ ամենը սոսկ երևակայական ստեղծագործություններ են, այլ ոչ հավաստի պատմական փաստեր:
-
27.01.2014|
11:59
Վատիկանում կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս պապի օրինակով երեխաների հետ երկու սպիտակ աղավնի է երկինք ուղարկել` որպես խաղաղության նշան: Աղավնիների վրա, սակայն, անմիջապես հարձակվել են ճայերն ու ագռավները:
-
27.01.2014|
11:56
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթում է Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածների և նրանց հարազատների համար:
Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
-
27.01.2014|
11:52
Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
-
24.01.2014|
13:09
Մի հողագործ եզները լծած, իր մեծ գութանով արտերն է հերկում: Նայում է երկնքին ու մտածում. «Տեր Աստված, հուսով եմ, որ այս տարի ինչ էլ ցանեմ, առատ բերք կունենամ և անցյալ տարիների երաշտից ու անհաջողություններից կխուսափեմ»:
-
24.01.2014|
13:08
Աստվածաշնչի ամենավերջին գիրքը, որը կոչվում է «Հովհաննեսի հայտնություն», իր խորհրդաբանական պատկերներով ու նկարագրությամբ մշտապես մարդկանց գրավել է և ապագայի վերաբերյալ մարգարեական նկարագրությամբ հետաքրքրել, թեև համարվել է ամենադժվար մեկնելի գիրքը: Այն գրել է Հովհաննես առաքյալը Եգեյան ծովում գտնվող Պատմոս կղզում:
-
23.01.2014|
23:24
Իսրայելում հնագետները հայտնաբերել են խճանկարներով զարդարված 1500-ամյա տաճար: Իսրայելի հնագիտության վարչությունը տարածքն ուսումնասիրում էր նոր շրջանում շինարարություն սկսելու համար: